DC-ն այլևս չի միավորի իր սուպերհերոսներին մեկ ընդհանուր ֆիլմի մեջ

06:21 • 04.03.19

DC Films ընկերությունն այլևս չի թողարկի ֆիլմեր, որոնք կպատմեն միաժամանակ DC-ի տիեզերքի տարբեր սուպերհերոսների մասին: Այս մասին հայտարարել է Warner Bros. ընկերության գործադիր տնօրեն Քևին Ցուձիհարան՝ նշելով, որ ստուդիայի բոլոր ֆիլներն ունեն յուրհատուկ և միայն իրենց բնորոշ սյուժե ու առանձնահատկություններ, ուստի դրանք միավորելը շատ դժվար է, գրում է The LA Times-ը:

Ցուձիհարան վստահ է, որ կերպաները մեկ ընդհանուր սյուժեով միավորելու անարդյունավետ փորձերից հետո DC Films-ի որդեգրած ուղղությունն ամենաճիշտ որոշումն է: «Այս տիեզերքն այնքան լավ միավորված չէ, որքան մենք կցանկանայինք», - հայտարարել է նա:

Այս կերպ այժմ ընկերությունը ցանկանում է կենտրոնանալ յուրաքանչյուր հերոսի վրա առանձին ֆիլմում: Մոտ ժամանականերում հանրությանը ներկայացվելիք նախագծերից են «Շազամը», «Ջոկերը», «Հրաշք կինը. 1984»-ը և «Գիշատիչ թռչունները»:

Միևնույն ժամանակ Ցուձիհարան չի բացառել, որ ապագայում հնարավոր կլինի կապել առանձին ֆիլմերը:

DC-ն այլևս չի միավորի իր սուպերհերոսներին մեկ ընդհանուր ֆիլմի մեջ