Մահացել է The Prodigy խմբի վոկալիստ Քիթ Ֆլինթը

15:50 • 04.03.19

Մեծ Բրիտանիայում կյանքի 50-րդ տարում մահացել է The Prodigy խմբի վոկալիստ Քիթ Ֆլինթը, գրում է The Mirror-ը:


Երաժիշտի դին հայտնաբերվել է մարտի 4-ին՝ Էսսեքս կոմսության Դանմոու քաղաքի իր տանը: Նախնական տվյալներով՝ հանգուցյալի մարմնի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել:

The Prodigy-ն ճանաչում է ձեռք բերել 1990-ականների սկզբին՝ դառնալով էլեկտրոնային երաժշտության առումով բրիտանական ամենահայտնի խմբերից:

 



 

Մահացել է The Prodigy խմբի վոկալիստ Քիթ Ֆլինթը