The Prodigy խմբի վոկալիստը մահացել է բնական մահով
Բրիտանական The Prodigy հայտնի խմբի վոկալիստ Քիթ Ֆլինթը, ըստ նախնական վարկածի, մահացել է բնական մահով, գրում է Daily Express-ը՝ Էսսեքս կոմսության ոստիկանությանը հղումով:
«Մահը որպես կասկածելի չի դիտվում»,- ասված է ոստիկանության հայտարարության մեջ:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ 49-ամյա երաժիշտը մահացել է Դանմոու քաղաքի իր տանը:
1990-ականների սկզբին հայտնի դարձած The Prodigy խումբը վերջերս Ավստրալիայում կատարած շրջագայությունից հետո վերադարձել էր Միացյալ Թագավորություն և պատրաստվում էր ապրիլին մի շարք համերգներով հանդես գալ Հյուսիսային և Հարավային Ամերիկաներում:










