Բրիտանական թանգարանը կվերադարձնի եթովպացի կայսեր մազափունջը

17:45 • 04.03.19

Մեծ Բրիտանիայի մայրաքաղաք Լոնդոնում գտնվող Ազգային բանակի թանգարանը, Ադիս Աբեբայի պահանջին ի պատասխան, համաձայնել է Եթովպիային վերադարձնել հայտնի կայսեր երկու մազափնջերը, հաղորդում է FOX News-ը:

Մազափնջերը պատկանում են Թեոդրոս կայսերը: Թանգարանի պնդմամբ՝ դրանք թանգարանին են նվիրել կայսերը մահվան մահճում նկարած նկարիչներից մեկի ազգականները:

Հայտնի չէ՝ արդյոք նմուշի վերադարձման համար պաշտոնական արարողություն կկազմակերպվի:

Վերջին շրջանում աֆրիկյան մի շարք երկրներ պահանջում են իրենց պատմամշակութային ժառանգության՝ արտերկրի թանգարաններում գտնվող նմուշները:  

Բրիտանական թանգարանը կվերադարձնի եթովպացի կայսեր մազափունջը