Հղի Ջեսիկա Սիմփսոնը շտապ հոսպիտալացվել է

11:36 • 05.03.19

Ամերիկացի դերասանուհի և երգչուհի Ջեսիկա Սիմփսոնը, որը երեխայի է սպասում, երկու ամսվա ընթացքում 4-րդ անգամ հոսպիտալացվել է: Այս մասին դերասանուհին հայտնել է ինստագրամյան իր էջում:

Նրա խոսքով՝ հերթական հոսպիտալացման պատճառը բրոնխիտն է եղել: Սիմփսոնը մեկ շաբաթ հիվանդանոցում է անցկացրել, սակայն այժմ տանն է և հետզհետե ապաքինվում է, իսկ ապագա երեխային ոչ մի վտանգ չի սպառնում:

Ավելի վաղ հաղորդվել էր, որ 38-ամյա դերասանուհին երրորդ անգամ մայր կդառնա: Սիմփսոնի և նրա ամուսնու՝ նախկին ֆուտբոլիստ Էրիկ Ջոնսոնի դուստրն այժմ 7 տարեկան է, որդին՝ 6:

 

 

Հղի Ջեսիկա Սիմփսոնը շտապ հոսպիտալացվել է