Մայքլ Ջեքսոնը պատմել է իր կողմից «բռնաբարված» դեռահասներից մեկին, որ կանանց հետ հարաբերություններն ու իր ամուսնությունը «պարզապես շոուի համար» են եղել. Daily Mail

16:33 • 05.03.19

Վերջերս թողարկված «Լքելով Նևերլենդը» սկանդալային վավերագրական ֆիլմում հերոսներից մեկը, որը հայտնի փոփ երգիչ Մայքլ Ջեքսոնին մեղադրել է փոքր տարիքում իր բռնաբարության համար, պատմել է, որ, Ջեքսոնի խոսքով, կանանց հետ նրա հարաբերությունները պարզապես շոուի համար են եղել, գրում է Daily Mail-ը:

Խոսքը Ջեյմս Սեյֆչաքի մասին է, որը, ըստ սկանդալային ֆիլմի, երգչի զոհերից է: Ջեյմսը պատմել է, թե ինչպես է Ջեքսոնը նրա ընտանիքին տուն նվիրել այն բանի համար, որպեսզի տղան 1993թ.-ին սեռական ոտնձգության համար մեղադրվող երգչի օգտին դատարանում վկայություն տա:

Երիտասարդի խոսքով՝ իրենց ծանոթության տարիներին Ջեքսոնը բազմիցս զգուշացրել է իրեն, որ ստիպված է կանանց հետ հարաբերություններ բեմադրել և մի օր անգամ ստիպված կլինի ամուսնանալ, սակայն «դա ոչինչ չի նշանակի, քանի որ այդ ամենն արվում է զուտ շոուի և նրա համար, որպեսզի մարդիկ այլ բան չմտածեն»:

Ջեյմսը նաև պնդում է, որ երգիչը հորդորել է իրեն թողնել դպրոցը՝ այդպիսով իրենից կախման մեջ թողնելով տղային ու նրա ծնողներին, որից հետո հետզհետե անհետացել է ընտանիքի կյանքից:

Հիշեցնենք, որ հունվարի վերջին թողարկված՝ Մայքլ Ջեքսոնի ենթադրյալ գլխավոր զոհերը հանդիսացող Ուեյթ Ռոբսոնի և Ջեյմս Սեյֆչակի պատմությունների հիման վրա նկարահանված «Նևերլենդը լքելով» (Leaving Neverland) փաստագրական ֆիլմի ցուցադրությունը մեծ իրարանցում էր առաջացրել: Ֆիլմի պրեմիերայից հետո հայտնվել էին ևս 11 ենթադրյալ զոհեր, որոնք փոփի արքայի կողմից ոտնձգությունների ենթարկված ժամանակ 7-14 տարեկան են եղել:

Մայքլ Ջեքսոնը պատմել է իր կողմից «բռնաբարված» դեռահասներից մեկին, որ կանանց հետ հարաբերություններն ու իր ամուսնությունը «պարզապես շոուի համար» են եղել. Daily Mail