Հրապարակվել է Բրյուս Լիի գրվածքների հիման վրա նկարահանված սերիալի թրեյլերը (տեսանյութ)
Համացանցում հրապարակվել է լեգենդար Բրյուս Լիի պատմվածքների հիման վրա նկարահանված «Մարտիկը» սերիալի թրեյլերը:
Ինչպես ներկայացնում է Корреспондент-ը, սերիալում գլխավոր հերոսի կերպարը մարմնավորում է դերասան Էնդրյու Կոձին, որը հայտնի է «Ֆորսաժ 6» ֆիլմից: Հեռուստատեսային նախագծում նկարահանվում են նաև Ջո Թասլիմը, Օլիվիա Չենը, Լենգլի Քերքվուդը, Փերի Յունգը և ուրիշներ:
Ֆիլմի ռեժիսորն է Ասաֆ Բերնշտեյնը, իսկ սցենարի հեղինակը Ջոնաթան Թրոփերն է:
Ֆիլմը պատմում է 19-րդ դարի երկրորդ կեսին Սան Ֆրանցիսկոյում տեղի ունեցող իրադարձությունների մասին: Այդ ժամանակահատվածում բազմաթիվ զինված բախումներ էին տեղի ունենում հանցավոր էթնիկ խմբավորումների միջև:
Սերիալի առաջին եթերաշրջանի մեկնարկը նախատեսված է ապրիլի 5-ին:










