Նրա աչքերում աշխարհի տխրությունն է. ռեժիսոր Պիտեր Բոգդանովիչը պատմել է Շերի հետ աշխատելու նրբությունների մասին

20:17 • 07.03.19

Շերը չի կարող խաղալ, նա չի սիրում տղամարդկանց, և նրա աչքերում աշխարհի տխրությունն է երևում: Շերլին Սարգսյանի մասին նման կարծիք է հայտնել ամերիկացի կինոռեժիսոր Պիտեր Բոգդանովիչը:

Ինչպես ներկայացնում է Fox News-ը, 79-ամյա ռեժիսորն այդ մասին ասել է Vulture ամսագրին տված հարցազրույցում, երբ իրեն խնդրել են նկարագրել մարդկանց, որոնց հետ նա նախկինում աշխատել է:

«Գիտեք՝ նա ոչ ոքի չի վստահում, մասնավորապես՝ տղամարդկանց: Նա չի սիրում տղամարդկանց», - շեշտել է Բոգդանովիչը՝ օսկարակիր դերսանուհու մասին ասելով, որ «չի կարող խաղալ»:

«Կաննում նա լավագույն դերասանուհի է ճանաչվել, քանի որ ես նրան շատ լավ եմ նկարահանել», - ասել է ռեժիսորը՝ հավելելով, որ Շերը «չի կարողանում դիմանալ անգամ մի տեսարան»:

«Նրա աչքերում աշխարհի տխրությունն է: Երբ ճանաչում ես նրան, հասկանում ես, որ դա ինքնախղճահարություն է, դա շատ լավ է արտացոլվում ֆիլմերում: Ես նրան ավելի շատ մոտ տեսարաններում եմ նկարահանել՝ խոշոր պլանով: Նա այդ տեսարաններում լավ է դուրս գալիս», - խոստովանել է ամերիկացի ռեժիսորը:

Ինչպես նա շեշտել է, Շերի «ֆիզիկական շարժունությունն» է գլխավոր շարժիչ ուժը եղել «Լուսնոտը» (Moonstruck) ֆիլմում, որի համար նա արժանացել է «Օսկարի»:

Նրա աչքերում աշխարհի տխրությունն է. ռեժիսոր Պիտեր Բոգդանովիչը պատմել է Շերի հետ աշխատելու նրբությունների մասին