«Գահերի խաղը» գրքի հեղինակը չգիտի` ինչ ավարտ կունենա նույնանուն սերիալի վերջին եթերաշրջանը
Գրող Ջորջ Մարտինը հայտարարել է, որ չի կարդացել «Գահերի խաղը» սերիալի վերջին եթերաշրջանի սցենարը և չի կարող ասել` արդյոք իր պատկերացումները, որոնք դեռևս տեղ չեն գտել անավարտ գրքում, կտարբերվեն սերիալի սցենարից: Այդ մասին Life.ru-ի փոխանցմամբ` հաղորդում է EW-ը:
Մարտինի խոսքով`ինքն անչափ ուրախ է, որ ֆիլմի իրադարձություններն ընթացել են իր գրքի սյուժեով և խոստովանել, որ ակնկալում է, որ սերիալի եզրափակիչ եթերաշրջանը կլինի շատ զգացմունքային:
«Մենք միասին հրաշալի ճանապարհ ենք անցել, և շատ կուզենայի գիրքն ավելի շուտ ավարտել, որպեսզի հետ չմնայի սերիալի զարգացումներից»,- ասել է Մարտինը:
Նշենք, որ հրապարակվել է «Գահերի խաղը» հեռուստասերիալի եզրափակիչ` 8-րդ եթերաշրջանի առաջին թրեյլերը: Այն մեկնարկելու է ապրիլի 14-ին:










