Այս տարի ԱՄՆ-ում կբացվի «Աստղային պատերազմներ»-ի 2 նոր թեմատիկ այգի (լուսանկարներ)
Ամերիկյան «Դիսնեյ» ընկերությունը պատրաստվում է եկող ամիսներին «Աստղային պատերազմներ» կուլտային ֆիլմաշարի թեմայով երկու այգի բացել:
Ինչպես նշում է Daily Mail-ը, առաջին թեմատիկ այգին բացվելու է մայիսի 31-ին՝ Կալիֆոռնիայում: Այն կոչվելու է Star Wars: Galaxy's Edge:
Մինչդեռ Ֆլորիդա նահանգի Star Wars: Galaxy's Edge-ը բացվելու է օգոստոսի 29-ին:
Աղբյուրը մանրամասնում է, որ այգիները լինելու են շատ մեծ, ունենալու են բազմաթիվ թեմատիկ ատրակցիոններ՝ այցելուներին հնարավորություն տալով առավելագույնս խորասուզվելու «Աստղային պատերազմներ»-ի ֆանտաստիկ աշխարհ:


















