Ունիվերսիադա. Անաստասիա Գալուստյանը զբաղեցրեց 8-րդ տեղը

16:17 • 09.03.19

Գեղասահորդ Անաստասիա Գալուստյանը Ռուսաստանի Կրասնոյարսկ քաղաքում շարունակվող Համաշխարհային ուսանողական 29-րդ ձմեռային խաղերում զբաղեցրեց 8-րդ հորիզոնականը: Այս մասին հաղորդում է ՀԱՕԿ պաշտոնական կայքը:

Կանանց մենասահքի կարճ ու ազատ ծրագրերի արդյունքում Հայաստանի ներկայացուցիչը հավաքեց 161.89 միավոր: Կարճ ծրագրից հետո Գալուստյանը 64.15 միավորով 5-րդն էր, իսկ ազատ ծրագրում գրանցեց 10-րդ արդյունքը:

Չեմպիոնի տիտղոսը նվաճեց Ճապոնիան ներկայացնող Մաի Միհարան, որը հավաքեց 220,68 միավոր:

Հիշեցնենք, որ ավելի վաղ Հայաստանի ներկայացուցիչ Սլավիկ Հայրապետյանը 9-րդ տեղն էր գրավել տղամարդկանց մենասահքում:

Ունիվերսիադա. Անաստասիա Գալուստյանը զբաղեցրեց 8-րդ տեղը