«Ինտեր»-ը պատմական հակառեկորդ է սահմանել Չեմպիոնների լիգայում
Վերջին տարիներին Չեմպիոնների լիգայի երկու եզրափակիչների մասնակցած Միլանի «Ինտերն» իսկական աղետ է ապրում՝ սահմանելով պատմական հակառեկորդ։ Իտալական գրանդն իր ողջ պատմության ընթացքում առաջին անգամ եվրոպական գլխավոր ակումբային մրցաշարում կրել է չորս անընդմեջ պարտություն։
Միլանյան թիմի անհաջողությունների շարքը մեկնարկել էր դեռևս նախորդ մրցաշրջանում, երբ փլեյ-օֆֆի առաջին իսկ փուլում «ներաձուրիները» երկու անփառունակ պարտություն կրեցին նորվեգական «Բուդյո-Գլիմտից»։
Ամենահեղինակավոր մրցաշարի նոր խաղարկությունը ևս ակումբի համար մեկնարկել է ձախողմամբ։ Մադրիդի «Ռեալին» զիջելուց հետո, այս անգամ «Ինտերը» սեփական հարկի տակ 3-4 հաշվով պարտություն է կրել բելգիական «Բրյուգեից»։
Հավելենք, որ միլանյան գրանդի կազմում այս հանդիպմանը հայտավորված է եղել նաև Հայաստանի ազգային հավաքականի նախկին ավագ Հենրիխ Մխիթարյանը, սակայն հայ կիսապաշտպանն այդպես էլ խաղաժամանակ չի ստացել։










