«Յան Ռեգենսբուրգը» ոչ-ոքի է խաղացել, Ադամյանը՝ գոլային փոխանցման հեղինակ (Տեսանյութ)
Գերմանիայի Երկրորդ Բունդեսլիգայի 25-րդ տուրում «Յան Ռեգենսբուրգը» սեփական հարկի տակ ոչ-ոքի՝ 1-1 հաշվով է խաղացել «Դույսբուրգի» հետ:
Հայաստանի Ազգային հավաքականի հարձակվող Սարգիս Ադամյանը «Ռեգենսբուրգի» մեկնարկային կազմում էր և 39-րդ րոպեին դարձավ գոլային փոխանցման հեղինակ:
Հայ ֆուտբոլիստը մասնակցել է ողջ հանդիպմանը, իսկ առաջին խաղակեսի ավելացված ժամանակում դեղին քարտ է ստացել:
25 տուրերից հետո «Ռեգենսբուրգը» 37 միավորով 8-րդ հորիզոնականում է:










