Հայտնի է՝ որտեղ են անցկացվելու Ջեյմս Բոնդի մասին նոր ֆիլմի նկարահանումները

11:09 • 09.03.19

Հայտնի գործակալ Ջեյմս Բոնդի մասին ֆիլմաշարի նոր մասի նկարահանումները կանցկացվեն Իտալիայի հարավում գտնվող Մատերա քաղաքում, գրում է Variety-ն:


Վեց հարյուր հազար բնակչություն ունեցող քաղաք է այցելել մոտ 500 մասնագետ, որոնք պետք է պատրաստեն նկարահանման հրապարակը: 


Նկարահանումները նախատեսված են հուլիսի վերջին:


Փետրվարի 20-ին հայտնի էին դարձել Ջեյմս Բոնդի դերին հավակնողների անունները: Գլխավոր թեկնածուն բրիտանացի դերասան Թոմ Հիդլսթոնն է, երկրորդ տեղում Ջասթին Հարթլին է, եռյակը եզրափակում է հանրահայտ «Գահերի խաղը» հեռուստասերիալում խաղացած Ռիչարդ Մեդդենը:


Փետրվարի 23-ին հայտնի էր դարձել, որ Ջեյմս Բոնդի մասին 25-րդ ֆիլմը ստացել է Shatterhand աշխատանքային անվանումը:

Հայտնի է՝ որտեղ են անցկացվելու Ջեյմս Բոնդի մասին նոր ֆիլմի նկարահանումները