Բունդեսլիգա. «Բորուսիայի» դժվարին հաղթանակը, «Բավարիան» ջախջախեց «Վոլֆսբուրգին» (տեսանյութ)
Բունդեսլիգայի 25-րդ տուրում կայացան մի քանի հանդիպումներ:
Մյունխենի «Բավարիան» 6:0 հաշվով հաղթանակ տարավ «Վոլֆսբուրգի» նկատմամբ: Դուբլ գրանցեց Ռոբերտ Լևանդովսկին, մեկ անգամ էլ աչքի ընկան Գնաբրին, Խամեսը, Կիմիխը և Մյուլերը:
Դորտմունդի «Բորուսիան» էլ տանը դժվարին հաղթանակ տարավ «Շտուտգարտի» նկատմամբ: Տանտերերի կազմում գոլով աչքի ընկան Ռոյսը, Ալկասերը և Պուլիշիչը: Հյուրերից միակ գոլը խփեց Կեմպֆը:
Այս տուրից հետո «Բավարիան» ու Դորտմունդի «Բորուսիան» 57 միավորով կիսում են առաջին հորիզոնականը:
Մյուս խաղերում գրանցվել են հետևյալ արդյունքները
«Ֆրայբուրգ»-«Հերտա»` 2:1
«Լայպցիգ»-«Աուգսբուրգ»` 0:0










