Հայտնի է դարձել Վլադիմիր Էտուշի վերջին հրաժեշտի օրն ու հուղարկավորման վայրը

18:36 • 09.03.19

ԽՍՀՄ ժողովրդական արտիստ,Վախթանգովի անվան թատրոնի դերասան Վլադիմիր Էտուշը կհուղարկավորվի Նովոդևիչյան գերեզմանատանը՝ իր ընտանեկան հատվածում: РИА Новости-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնել է թատրոնի տնօրեն Կիրիլ Կրոկը:

Ավելի ուշ թատրոնից հայտնել են նաև, որ դերասանի վերջին հրաժեշտի արարողությունը կկայանա մարտի 12-ին՝ թատրոնի դահլիճում:

Հիշեցնենք, որ դերասանի մահվան մասին հայտնի է դարձել այսօր ավելի վաղ: Էտուշը կյանքից հեռացել է 96 տարեկան հասակում:  

Նրա դուստրը՝ Ռաիսան, հայտնել է, որ հոր մահվան պատճառ կարող էին դառնալ սրտի հետ կապված խնդիրները:

 

 

Հայտնի է դարձել Վլադիմիր Էտուշի վերջին հրաժեշտի օրն ու հուղարկավորման վայրը