Ինչպես է Մարտի 8-ը նշել Մելանյա Թրամփը (լուսանկարներ)

17:25 • 09.03.19

Միացյալ Նահանգների առաջին տիկին Մելանյա Թրամփը բավական խիտ ու ծանրաբեռնված աշխատանքային գրաֆիկ ունի, որը փոփոխություն չի կրել նույնիսկ Կանանց միջազգային օրվա՝ Մարտի 8-ի կապակցությամբ:

Ինչպես նշում է elle.ru-ն, ԱՄՆ առաջին տիկինը սկզբում Սպիտակ տանն ընդունել է պատվավոր հյուրերի՝ Չեխիայի վարչապետ Անդրեյ Բաբիշին ու նրա կնոջը՝ Մոնիկային:

Հատուկ այս առիթով նախկին մոդելը կրել է մուգ կանաչ Alexa Chung վերարկու ու զամշե Christian Louboutin բարձրակրունկներ:

Այնուհետև տիկին Թրամփը տարբեր ոլորտներում առանձնահատուկ ներդրում ունեցող կանանց պարգևատրել է Women of Courage մրցանակով:

Իսկ երեկոյան առաջին տիկինն ընտանիքի հետ մեկնել է Ալաբամա նահանգ, որտեղ հանդիպել է ավերիչ փոթորկից տուժած բնակիչների հետ:

 

Как провела 8 марта Мелания Трамп (фото 1)

Как провела 8 марта Мелания Трамп (фото 2)

Image result for melania trump

Image may contain: 3 people, people standing and indoor

Image may contain: 2 people, people standing and indoor

Ինչպես է Մարտի 8-ը նշել Մելանյա Թրամփը (լուսանկարներ)