Արդար չէ Բեյլից պահանջել դառնալ նոր Ռոնալդու. Գուստավո Պոյետ
«Բորդոյի» նախկին գլխավոր մարզիչ Գուստավո Պոյետը խոսել է հարձակվող Գարեթ Բեյլի շուրջ Մադրիդի «Ռեալում» ստեղծված իրավիճակի մասին.
«Գարեթի հիմնական խնդիրն այն է, որ նա խաղում է «Ռեալում»: Հենց Ռոնալդուն տեղափոխվեց «Յուվենտուս», բոլորը ցանկացան, որ Բեյլը դառնա նոր Ռոնալդու: Բայց նա չի կարող դա անել. նա Գարեթ Բեյլն է:
«Ռեալում» սպասում էին, որ ինչ-որ մեկը կկատարի այն աշխատանքը, որն անում էր Կրիշտիանուն, բայց աշխարհում ոչ ոք դրան ընդունակ չէ: Չի՛ կարելի գնել ֆուտբոլիստի, որը նման կլինի Ռոնալդուին: Դա արդար չէ Բեյլի հանդեպ:
Գարեթը դեռ այն ֆուտբոլիստն է, որը գոլ է խփել Իսպանիայի Գավաթի եզրափակչում, որը 60 մետր տարածություն է վազել, որպեսզի դառնա հաղթական գոլի հեղինակ: Նա դեռ այն խաղացողն է, որը շրջադարձ հարվածով գոլ խփեց Չեմպիոնների լիգայի եզրափակչում»,- Պոյետի խոսքերն է փոխանցում Goal-ը:










