ՉԼ. Դեմբելեն կարող է բաց թողնել «Լիոնի» հետ պատասխան խաղը

11:20 • 10.03.19

«Բարսելոնայի» կիսապաշտպան Ուսման Դեմբելեն մկանային վնասվածք է ստացել իսպանական Պրիմերայի 27-րդ տուրի` «Ռայո Վալեկանոյի» հետ խաղի վերջնամասում:

Ինչպես հայտնում է Sport.es-ը, մոտ ժամանակներս 21-ամյա ֆրանսիացի ֆուտբոլիստը բուժզննում կանցնի, որի արդյունքում հայտնի կդառնա նրա վնասվածքի լրջության աստիճանը:

Այս պահին ակումբում անհանգստացած են Դեմբելեի վնասվածքով և վստահ չեն, որ նա կկարողանա մասնակցել Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչի` «Լիոնի» հետ պատասխան խաղին:

«Բարսելոնա»-«Լիոն» հանդիպումը կկայանա մարտի 13-ին Բարսելոնայի «Կամպ Նոու» ստադիոնում: Առաջին խաղը, որը կայացել է Լիոնի «Ստադ դե Լյումեր» ստադիոնում փետրվարի 19-ին, ավարտվել է 0:0 հաշվով:

ՉԼ. Դեմբելեն կարող է բաց թողնել «Լիոնի» հետ պատասխան խաղը