NBA. «Լեյկերսը» 5-րդ անընդմեջ պարտությունն է կրել, այլ արդյունքներ (տեսանյութ)

15:02 • 10.03.19

Բասկետբոլի ազգային ասոցիացիայի (NBA) կանոնավոր առաջնությունում այսօր կայացել է 5 հանդիպում:

«Լոս Անջելես Լեյկերսը» սեփական հարկի տակ 107-120 հաշվով պարտվել է «Բոստոն Սելտիկսին»: «Լեյկերսի» համար այս պարտությունը 5-րդ անընդմեջն էր:

Հանդիպման ամենաարդյունավետ բասկետբոլիստը եղել է «Բոստոնի» խաղարկող Կայրի Իրվինգը, որը վաստակել է 30 միավոր: «Լեյկերսի» առաջատար Լեբրոն Ջեյմսի ակտիվում թրիփլ-դաբլ է գրանցվել՝ 30+12+10:

«Մինեսոտա Տիմբերվուլվզը» լրացուցիչ ժամանակում 135:130 հաշվով առավելության է հասել «Վաշինգտոն Ուիզարդսի» նկատմամբ:

«Բրուկլին Նետսն» արտագնա խաղում 114:112 հաշվով հաղթել է «Ատլանտա Հոուկսին»:

«Միլուոկի Բակսը» հյուրընկալել է «Շարլոտ Հորնետսին» և հաղթել է 131:114 հաշվով: Հանդիպման գլխավոր հերոսը եղել է «Միլուոկիի» առաջատար Յանիս Ադետոկունբոն, որի ակտիվում գրանցվել է 26 միավոր, 13 անդրադարձ, 6 փոխանցում և 1 բլոկշոթ:

Օրվա հինգերորդ խաղում «Պորտլենդ Տրեյլ Բլեյզերսը» սեփական հարկի տակ 127:120 հաշվով հաղթել է «Ֆինիկս Սանզին»:

NBA-ի մամուլի ծառայությունը ներկայացրել է խաղային օրվա լավագույն դրվագների տասնյակը:

NBA. «Լեյկերսը» 5-րդ անընդմեջ պարտությունն է կրել, այլ արդյունքներ (տեսանյութ)