Ըմբշամարտ. Եվրոպայի Մ23 տարեկանների չեմպիոն Վազգեն Թևանյանի հաղթական գոտեմարտերը` տեսանյութերով
Սերբիայի Նովի Սադ քաղաքում ավարտին մոտեցող ազատ ոճի ըմբշամարտի Եվրոպայի մինչև 23 տարեկանների առաջնությունում 65 կգ քաշային Վազգեն Թևանյանը ոսկե մեդալ էր նվաճել` դառնալով չեմպիոն:
2018թ. Եվրոպայի երիտասարդական չեմպիոնը պայքարը սկսել էր 1/8 եզրափակիչից, որտեղ 8:6 հաշվով հաղթել էր Ֆրանսիան ներկայացնող Իլման Մուխտարովին:
Քառորդ եզրափակիչում հայ ըմբիշը 17:4 հաշվով ուժեղ էր գտնվել թուրք Սելիմ Կոզմանից, իսկ կիսաեզրափակիչում պարտության էր մատնել մոլդովացի Մաքսիմ Սակուլտանին: Եզրափակիչում Թևանյանը գոտեմարտել էր վրացի Էդեմի Բոլկվաձեի հետ և հաղթել 2:1 հաշվով:
ՀԱՕԿ-ի պաշտոնական կայքը տեսանյութերով ներկայացրել է Վազգեն Թևանյանի 4 հաղթական գոտեմարտերը:
Վազգեն Թևանյան - Էդեմի Բոլկվաձե (Վրաստան)՝ 2:1 (եզրափակիչ)
Վազգեն Թևանյան-Մաքսիմ Սակուլտան (Մոլդովա)՝ 2:1(կիսաեզրափակիչ)
Վազգեն Թևանյան-Սելիմ Կոզման (Թուրքիա)՝ 17:4 (1/4 եզրափակիչ)
Վազգեն Թևանյան-Իլման Մուխտարովի (Ֆրանսիա)՝ 8:6 (1/8 եզրափակիչ)










