Դալմայի այգիների սկզբնամասում գտնվող վագոն-տնակում հրդեհ է բռնկվել

09:21 • 10.03.19
Դալմայի այգիների սկզբնամասում գտնվող վագոն-տնակում հրդեհ է բռնկվել

Մարտի 9-ին՝ ժամը 21:05-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ կրակ է նկատվում Երևան քաղաքի Իսակովի պողոտայում՝ ԱՄՆ դեսպանատան մոտակա այգում:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Դալմայի այգիների սկզբնամասում գտնվող վագոն-տնակում:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 21:50-ին, մարվել՝ 22:29-ին:

Ամբողջությամբ այրվել են վագոն-տնակի (չբնակեցված, մոտ 32 քմ) ներսի երեսպատումը և կենցաղային իրեր:  

 

 

 

 

Դալմայի այգիների սկզբնամասում գտնվող վագոն-տնակում հրդեհ է բռնկվել