Boeing-ը չեղարկել է նոր օդանավի շնորհանդեսը՝ Եթովպիայում ավիավթարի պատճառով

12:55 • 11.03.19

Ամերիկյան Boeing կորպորացիան չեղարկել է մարտի 13-ին նախատեսված Boeing 777x օդանավի շնորհանդեսը՝ Եթովպիայում Boeing 737 Max 8 օդանավի կործանման պատճառով, գրում է Reuters գործակալությունը՝ ընկերության հաղորդագրությանը հղումով:


Ethiopian Airlines ավիաընկերության Boeing 737 Max 8 օդանավը, որում եղել է 157 մարդ, կործանվել է մարտի 10-ին՝ Եթովպիայում: Ավիավթարի հետևանքով ոչ ոք ողջ չի մնացել:


Ուղևորատար ինքնաթիռը մեկնում էր Քենիայի մայրաքաղաք Նայրոբի: Թե որն է եղել օդանավի կործանման պատճառը՝ դեռ պարզ չէ: