Մոսկովյան օդանավակայաններում եղանակային անբարենպաստ պայմանների պատճառով հետաձգվել կամ չեղարկվել է 42 չվերթ

11:10 • 11.03.19

Մոսկվայի օդանավակայաններում եղանակային անբարենպաստ պայմանների պատճառով չեղարկվել ու հետաձգվել է 42 չվերթ, հայտնում է regnum.ru-ն:

Մասնավորապես, երևանյան ժամանակով ժամը 9:35-ի դրությամբ «Վնուկովո»-ում հետաձգվել է 11, «Դոմոդեդովո»-ում՝ 8, իսկ «Շերեմետևո»-ում՝ 16 չվերթ: Հայտնի է, որ չվերթների չեղարկում գրանցվել է միայն «Դոմոդեդովո» օդանավակայանում (7 չվերթ): 

Ներկայում Մոսկվայում խիտ մառախուղ է ու թաց ձյուն է տեղում:

Ավելի վաղ՝ մարտի 10-ի առավոտյան, մայրաքաղաքի օդանավակայաններում չեղարկվել ու հետաձգվել էր 25 չվերթ: