Հանրային ռադիոընկերության գործադիր տնօրենի պաշտոնի համար հայտարարված մրցույթի կայացման ժամկետը երկարացվել է
Հանրային հեռուստառադիոընկերության խորհուրդը հայտնում է, որ «Հայաստանի հանրային ռադիոընկերություն» փակ բաժնետիրական ընկերության գործադիր տնօրենի թափուր պաշտոնի համալրման համար հայտարարված մրցույթի կազմակերպման և անցկացման ժամանակավոր հանձնաժողովի նախագահ Ե. Երզնկյանը դիմել է Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդին` առաջարկելով մրցույթի մասնակիցների փաստաթղթերի ուսումնասիրման և մրցույթում հաղթող ճանաչելու մասին որոշման կայացման ժամկետը երկարացնել ևս մինչև քսան աշխատանքային օրով` հաշվի առնելով մրցույթի մասնակիցների մեծ թիվը:
Խորհուրդը 05.03.2019 թվականին գումարել է նիստ հարցի քննարկման նպատակով, որի արդյունքում որոշվեց կատարել լրացում Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի 2010 թվականի սեպտեմբերի 6-ի № 50-Լ որոշման Հավելված 1-ով հաստատված՝ «Հայաստանի հանրային հեռուստաընկերություն», «Հայաստանի հանրային ռադիոընկերություն», «Շիրակի հանրային հեռուստառադիո» և «Հոգևոր-մշակութային հանրային հեռուստաընկերություն» փակ բաժնետիրական ընկերությունների գործադիր տնօրենների թափուր տեղերի մրցույթի անցկացման կարգում՝ սահմանելով հետևյալը. «Հաշվի առնելով մրցույթի մասնակիցների թիվը՝ մրցույթի մասնակիցների փաստաթղթերի ուսումնասիրման և մրցույթում հաղթող ճանաչելու մասին որոշման կայացման ժամկետը Հանձնաժողովի նախագահի որոշմամբ կարող է երկարացվել ևս մինչև քսան աշխատանքային օրով»:










