Զոհրաբ Մնացականյանը մեկնելու է Արցախ՝ մասնակցելու ԱԱԽ հերթական նիստին
Արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը մեկնելու է Արցախի Հանրապետություն՝ ՀՀ Ազգային անվտանգության խորհրդի հերթական նիստին մասնակցելու համար:
Այս մասին լուրը Tert.am-ի հետ զրույցում հաստատեց Արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը: «Արտաքին գործերի նախարարն անվտանգության խորհրդի անդամ է, այդ պատճառով գնալու է»,- ասաց նա:
Ավելի վաղ հայտնել էինք, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մեկնել է Արցախ Հանրապետություն՝ մասնակցելու այնտեղ կայանալիք Ազգային անվտանգության խորհրդի նիստին:










