46-ամյա ադրբեջանցին հանկարծամահ է եղել վրաց-ադրբեջանական սահմանին

14:55 • 11.03.19

Վրաց-ադրբեջանական սահմանին Ադրբեջանի 46-ամյա քաղաքացի է մահացել: Ինչպես գրում է ադրբեջանական «Թրենդ» գործակալությունը, մահացածը Բաքվի բնակիչ Ֆիզուլի Աբդուլլաևն է:

Հայտնի է, որ Աբդուլլաևը մահացել է վրաց-ադրբեջանական սահմանն անցնել պատրաստվելիս:

Նշվում է, որ նրա առողջական վիճակը կտրուկ վատացել է, տղամարդուն շտապ հոսպիտալացրել են, սակայն նրա կյանքը փրկել չի հաջողվել:

Ղազախի շրջանային դատախազությունը կատարվածի առնչությամբ հետաքննություն է անցկացնում: