Դիմա Բիլանը հաջողություն է մաղթել Սերգեյ Լազարևին «Եվրատեսիլ 2019» մրցույթում

17:18 • 11.03.19

ՌԴ հայտնի երգիչ Դիմա Բիլանը, որը երկու անգամ մասնակցել է «Եվրատեսիլ» երգի միջազգային մրցույթին՝ ներկայացնելով Ռուսաստանը, Instagram-ի իր էջում մեկնաբանել է այս տարի մրցույթում երկիրը ներկայացնել պատրաստվող երգիչ Սերգեյ Լազարևի երգն ու հաջողություն մաղթել նրան:

Բիլանը խիստ քննադատության է ենթարկել բոլոր նրանց, ովքեր անընդհատ նմանություն են փնտրում իր ու Լազարևի կամ նրանց քայլերի միջև: Ըստ նրա՝ դա հորինվածք է, որն իրականության հետ ոչ մի կապ չունի:

Բիլանը Լազարևին մաղթել է արժանի ելույթ ունենալ և հաճույք պատճառել հանդիսատեսին՝ չմոռանալով իր մասին:

Ըստ նրա՝ Լազարևի երգը հրաշալի է և կարող է օգնել շատերին շեղվել ձմեռային միապաղաղությունից ու կյանքի անկատարությունից:

«Անկեղծորեն մաղթում եմ քեզ հաղթանակ, դրանում այնքան հույզեր ու զգացումներ կան, որոնք թույլ են տալիս մի քանի վայրկյանում մոլորակից վեր բարձրանալ», - գրել է Բիլանը:

Հիշեցնենք, որ օրեր առաջ Սերգեյ Լազարևը ներկայացրել է իր մրցութային երգը: Scream անվանումը ստացած երգի հեղինակներն են Ֆիլիպ Կիրկորովը և հույն կոմպոզիտոր Դիմիտրիս Կոնտոպուլոսը:  
Լազարևը «Եվրատեսիլ»-ին մասնակցում է արդեն երկրորդ անգամ: Առաջին անգամ 2015-ին ելույթ ունենալով մրցույթում՝ երգիչը You’re The Only One երգով երրորդ տեղն է զբաղեցրել:

 

Դիմա Բիլանը հաջողություն է մաղթել Սերգեյ Լազարևին «Եվրատեսիլ 2019» մրցույթում