«Նրանք դեռ շատ երիտասարդ էին». «Սբերբանկ»-ը հաստատել է, որ նախօրեին Եթովպիայում ինքնաթիռի կործանման զոհերի թվում են նաև իրենց երկու աշխատակիցները

13:28 • 11.03.19

Ռուսական «Սբերբանկ»-ը հաստատել է տեղեկությունն այն մասին, որ նախօրեին Ethiopian Airlines ավիաընկերությանը պատկանող ինքնաթիռի կործանման զոհերի թվում են նաև իրենց երկու աշխատակիցները՝ Եկատերինա և Ալեքսանդր Պոլյակով ամուսինները, գրում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը:

«Նրանք դեռ շատ երիտասարդ էին, միասին էին սովորել, իսկ վերջին տարիներին աշխատում էին «Սբերբանկ խմբի» անդամ հանդիսացող «Սբերբանկ Լիզինգ» ընկերությունում», - նշված է ընկերության հայտարարությունում:

Նշվում է, որ զույգը Քենիա էր մեկնում հանգստի նպատակով:

Հիշեցնենք, որ մարտի 10-ին Ethiopian Airlines ավիաընկերությանը պատկանող Boeing 737 MAX 8 ինքնաթիռը, որն ուղևորվում էր Քենիայի մայրաքաղաք Նայրոբի, կործանվել է Եթովպիայի տարածքում: Ինքնաթիռում եղել է 149 ուղևոր ու անձնակազմի 8 անդամ:

 



Картинки по запросу погибшая при крушении в Эфиопии пара работала в Сбербанке

Картинки по запросу погибшая при крушении в Эфиопии пара работала в Сбербанке