«Կենտրոնական» ավտոկայանում ոստիկանության 6-րդ վարչության աշխատակիցները զննում են իրականացնում և ազատում են Ռուբեն Կոստանյանի տարածքները. տեսանյութ

13:50 • 11.03.19

«Կենտրոնական» ավտոկայանում Ոստիկանության 6-րդ վարչության աշխատակիցները   «Բոգո» անունով հայտնի Ռուբեն Կոստանյանի տարածքներում զննում են իրականացնում և ազատում են նրան պատկանող տարածքները:

Նախկինում հրապարակումներ են եղել, որ «Բոգո» մականունով հայտնի Ռուբեն Կոստանյանը աշխատասենյակներ է ունեցել «Կենտրոնական» ավտոկայանում:

Ավտոկայանի ղեկավարությունը հայտնում է, որ որևէ պայմանագիր չի եղել Ռուբեն Կոստանյանի հետ:

«Կենտրոնական» ավտոկայանի ներքին վերահսկողության և ուղևորափոխադրումների բաժնի պետ Արտաշես Ջիլավյանն «Ազատության» հետ զրույցում ասել է, որ այս պահին կատարվում է երկու գործողություն՝ գույքն ազատելու, մյուս կողմից էլ 6-րդ վարչության տնտեսական բաժնի աշխատողները ստուգումներ են անում:

«Տարիներ շարունակ հոսանքի կորուստ է եղել, ամեն ամիս հասել է միլիոնների, որը անհասկանալի է: Հիմա մենք ուզում ենք հասկանալ, թե ուր է հոսանքը: Ես չեմ կարող ասել, թե ում հետ կապ ունի, կպարզեն, ամեն ինչ պարզ կլինի»,-ասել է Ջիլավյանը:

Նա հայտնել է, որ «ՀԷՑ»-ը դիմել է իրավահներին, իսկ 6-րդ վարչության աշխատակիցները հանում են գույքը և ստուգումներ իրականացնում հոսանքի կորուստի հետ կապված: