Դեր Զորում ԱՄՆ գլխավորած միջազգային կոալիցիայի հարվածի հետևանքով ավելի քան 50 մարդ է զոհվել. SANA
ԱՄՆ գլխավորած միջազգային կոալիցիային պատկանող կործանիչները հարված են հասցրել սիրիական Դեր Զոր նահանգի տարածքում, գործողության հետևանքով մահացել է ավելի քան 50 մարդ, այս մասին գրում է ռուսական TACC գործակալությունը՝ հղում անելով սիրիական պետական SANA գործակալությանը:
Ըստ աղբյուրի՝ հարվածը հասցվել է էլ Բաղուզ բնակելի տարածքում գտնվող ճամբարին, զոհերի մեծ մասը կանայք և երեխաներ են:
Ավելի վաղ տարածքում կռվող քրդամետ «Սիրիայի դեմոկրատական ուժեր»-ը վերսկսել էր Դեր Զորում «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դեմ գործողությունները, նրանց աջակցում է Արևմուտքի կոալիցիան՝ օդային հարվածների միջոցով:
Մինչ գործողությունը, օրեր առաջ Էլ Բաղուզից դուրս է եկել շուրջ 100 բնակիչ, որոնց թվում եղել են նաև ԻՊ անդամներ ու նրանց ընտանիքի անդամները:










