43-ամյա վարորդը Վայոց Ձորում Գազ 31150-ով դուրս է եկել երթևեկելի գոտուց, հայտնվել ձորակում՝ Դարբ գետի ափին. Shamshyan.com
Այսօր՝ մարտի 11-ին, ավտովթար է տեղի ունեցել Վայոց Ձորի մարզում։ Ժամը 03։50-ի սահմաններում Արարատ քաղաքի բնակիչ՝ 43-ամյա Կարեն Պողոսյանը իր վարած Գազ 31150 մակնիշի 19 ՕԼ 317 համարանիշի ավտոմեքենայով Երևան-Մեղրի ավտոճանապարհի 151 կմ հատվածում դեպի Մեղրի ընթանալիս ձախ շրջադարձ կատարելիս դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և հայտնվել ձորակում՝ Դարբ գետի ափին։
Ինչպես տեղեկացնում է shamshyan.com-ը, ըստ նախնական տեղեկությունների՝ վթարի հետևանքով զոհեր և վիրավորներ չկան։
Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։










