«Հանգստացեք, ես Հռոմում եմ». երգչուհի Յուլյա Նաչալովան հերքել է շտապ հոսպիտալացման մասին լուրը

15:17 • 11.03.19

Երգչուհի Յուլյա Նաչալովան հերքել է ռուսական լրատվամիջոցների՝ իր շտապ հոսպիտալացման մասին լուրը, գրում է ria.ru-ն:

«Իրականում ես Հռոմում եմ»,-լրատվամիջոցներին հայտնել է երգչուհին՝ լրագրողներին խնդրելով «հանգստանալ»:

Ավելի վաղ հաղորդվել էր, որ Նաչալովան տեղափոխվել է մոսկովյան կլինիկաներից մեկի վերակենդանացման բաժանմունք և որ բժիշկները երգչուհու վիճակը ծայրահեղ ծանր են գնահատել:

Նշվում էր, որ երգչուհու արյան մեջ կտրուկ բարձրացել է շաքարի մակարդակը, ինչպես նաև հոդատապի սրացում է տեղի ունեցել:


«Հանգստացեք, ես Հռոմում եմ». երգչուհի Յուլյա Նաչալովան հերքել է շտապ հոսպիտալացման մասին լուրը