Անջելինա Ջոլին երեխաների հետ՝ «Դամբո»-ի լոսանջելեսյան պրեմիերային (լուսանկարներ)
Հոլիվուդյան դերասանուհի, պրոդյուսեր Անջելինա Ջոլին Լոս Անջելեսի El Capitan կինոթատրոնում ներկա է գտնվել «Դամբո» փղիկի արկածների մասին անիմացիոն ֆիլմի պրեմիերային:
Ինչպես նշում է Daily Mail-ը, 43-ամյա հոլիվուդյան աստղը պրեմիերային է ներկայացել վեց երեխաներից չորսի՝ երկվորյակներ Վիվյենի, Նոքսի, ինչպես նաև Շայլոյի և Զահարայի հետ:
Ջոլին միջոցառմանը կրել է ճերմակ, էլեգանտ զգեստ, որով, ըստ պարբերականի, «հրեշտակի» է նման եղել:
Դիսնեյի նոր «լայվ էքշըն» ձևաչափով ֆիլմը պատմում է նախկին կրկեսային աստղ Հոլթ Ֆարիերի պատմությունը, որը, վերադառնալով պատերազմից, չի կարողանում դասավորել կյանքը:
Կրկեսի սեփականատեր Մաքս Մեդիչին Հոլթին հանձնարարում է խնամել նորածին փղիկին, որն արտառոց մեծ ականջների պատճառով բոլորի կողմից ծաղրի է արժանանում: Ամեն ինչ փոխվում է, երբ պարզվում է, որ Դամբո փղիկը կարողանում է թռչել:


















