«Դեռևս ողջ եմ». Վալենտին Գաֆտը հերքել է շտապ հոսպիտալացման մասին լուրը

17:27 • 12.03.19

ՌԽՍՀ ժողովրդական արտիստ Վալենտին Գաֆտը հերքել է մի շարք լրատվամիջոցների տարածած տեղեկությունը, թե ինքը բարեկամների խնդրանքով հոսպիտալացվել է մոսկովյան կլինիկաներից մեկը, հայտնում է gazeta.ru-ն:

Ավելի վաղ նշվել էր, որ արտիստի ինքնազգացողությունը վատացել է սթրեսի ֆոնին և որ Գաֆտը հիվանդանոցում է գտնվում արդեն 3-րդ օրը: Լրատվամիջոցները նաև գրել էին, որ այժմ արտիստի մոտ խոսքի խանգարում և շարժումների արգելակվածություն կա:

Հատկանշական է, որ Գաֆտը ոչ միայն հերքել է այս տեղեկությունը, այլև հավելել, որ մոտ օրերս պատրաստվում է բեմ դուրս գալ:

«Սա անհեթեթություն է: Ոչ մի հիվանդանոց էլ չկա: Ամսի 15-ին ներկայացման մեջ եմ խաղալու»,-ասել է արտիստը:

Նա ենթադրել է, որ այսպիսի լուրերի տարածումն ինչ-որ մեկի չար կամքի դրսևորումն է:

«Հիմա «մեռնելը» ու «թաղելը» նորաձև են դարձել: Սա անհեթեթություն է»,-ասել է դերասանը՝ հավելելով, որ «դեռ ողջ է»:

Գաֆտի խոսքով՝ այժմ ինքը տնից գրեթե դուրս չի գալիս, ոչ մեկի հետ չի շփվում:

 

«Դեռևս ողջ եմ». Վալենտին Գաֆտը հերքել է շտապ հոսպիտալացման մասին լուրը