1 օրում՝ ավելի քան 7 մլն դիտում. «Ալադդին» ֆիլմի նոր թրեյլերը համացանցի հիթ է դարձել (տեսանյութ)

17:47 • 13.03.19

Ամերիկյան Walt Disney Pictures կինոընկերության նոր «Ալադդին» անիմացիոն ֆիլմի ամբողջական թրեյլերը հրապարակվելուց հետո 24 ժամվա ընթացքում YouTube-ում ավելի քան 7 մլն դիտում է հավաքել:

Ինչպես նշում է korrespondent.net-ը, սիրված մուլտֆիլմի նոր էկրանավորման պրեմիերան կկայանա մայիսին:

Ըստ սյուժեի`Բաղդադում ապրող աղքատ Ալադդինը երազում է արքայազն դառնալ, որպեսզի գրավի գեղեցկուհի արքայադուստր Ժասմինի ուշադրությունը: Սակայն նրա ճանապարհին կանգնում է վեզիր Ջաֆարը, որն էլ ոչ միայն ցանկանում է տիրանալ Ժասմինին, այլև ուզում է կախարդական լամպի միջոցով գրավել աշխարհը:

Նշենք, որ ֆիլմում Ջինին մարմնավորել է հայտնի դերասան Ուիլ Սմիթը:

 

1 օրում՝ ավելի քան 7 մլն դիտում. «Ալադդին» ֆիլմի նոր թրեյլերը համացանցի հիթ է դարձել (տեսանյութ)