Դենիել Քրեյգը հաջորդ «Ջեյմս Բոնդ»-ում կվարի 250 000 ֆունտ ստերլինգ արժողությամբ Aston Martin մեքենա

16:13 • 13.03.19

007 գաղտնի գործակալ Ջեյմս Բոնդի մասին հաջորդ ֆիլմում գլխավոր հերոսին մարմնավորող Դենիել Քրեյգը կվարի սահմանափակ քանակությամբ արտադրված Aston Martin էլեկտրական մեքենա:

Ինչպես նշում է Daily Mail-ը, խոսքը 250 000 ֆունտ ստերլինգ արժողությամբ Rapide E մոդելի մասին է, որը բրիտանական ընկերության առաջին էլեկտրական մեքենան է և արտադրվել է ընդամենը 155 օրինակով:

Այն որևէ վնաս չի ներկայացնում շրջակա միջավայրի համար. վնասակար արտանետումների քանակը զրոյական է:

Քաջատեղյակ աղբյուրի փոխանցմամբ՝ ռեժիսոր Քերի Ջոջի Ֆուկունագան սերտորեն համագործակցում է մեքենաշինական բրենդի հետ, որպեսզի մեքենան առավելագույն տպավորիչ տեսք ունենա էկրանին:

Բոնդի մասին հաջորդ ֆիլմի նկարահանումները կսկսվեն հաջորդ ամիս: Դրա պրեմիերան կկայանա 2020թ.:

 

 

Դենիել Քրեյգը հաջորդ «Ջեյմս Բոնդ»-ում կվարի 250 000 ֆունտ ստերլինգ արժողությամբ Aston Martin մեքենա