«Հուսահատ տնտեսուհիները» սերիալի աստղին 250 հազար դոլար գրավի դիմաց ազատ են արձակել
Ամերիկացի դերասանուհի Ֆելիսիթի Հաֆմանին՝ առավել հայտնի «Հուսահատ տնտեսուհիները» հեռուստասերիալում Լինեթ Սկավոյի դերով, 250 հազար դոլար գրավի դիմաց ազատ են արձակել, գրում է Deadline-ը:
Հաֆմանը և 45 այլ անձինք, այդ թվում՝ դիզայներ Մասսիմո Ջանուլին և դերասանուհի Լորի Լաֆլինը, մեղադրվում են կոռուպցիոն սխեմային մասնակցության համար, ինչի շնորհիվ նրանց երեխաները կաշառքի դիմաց ԱՄՆ-ի հեղինակավոր համալսարաններն են ընդունվել:
Մարտի 29-ին տեղի կունենա 56-ամյա դերասանուհու գործով առաջին դատական լսումը: Մեղավոր ճանաչվելու դեպքում նրան մինչև 5 տարվա ազատազրկում է սպառնում:
![]()










