«Այո, ես հղի եմ, բայց իմ 6-րդ ալբոմով». Լեդի Գագան հերքել է Բրեդլի Կուպերից հղի լինելու լուրը
ԱՄՆ հայտնի երգչուհի, դերասանուհի Լեդի Գագան հերքել է որոշ լրատվամիջոցների տարածած տեղեկությունները, թե ինքը հղի է դերասան Բրեդլի Կուպերից:
Ինչպես նշում է Daily Mail-ը, 32-ամյա երգչուհին գրառում է արել Twitter-ում:
«Շշուկներ իմ հղիության մասի՞ն: Այո, ես հղի եմ, բայց իմ 6-րդ ալբոմով»,-գրել է աստղը:
Դրան ի պատասխան Լեդի Գագայի երկրպագուները Twitter-ում զավեշտալի թեմատիկ մեմեր են հրապարակել:
Աղբյուրը հիշեցնում է, որ երգչուհու վերջին ստուդիական ալբոմը թողարկվել էր 2016թ. հոկտեմբերին:
Հայտնի է, որ Լեդի Գագայի և Բրեդլի Կուպերի ենթադրյալ սիրավեպի մասին խոսակցությունները տարածվել են «Օսկար» մրցանակաբաշխության ժամանակ նրանց անչափ զգացմունքային ու հուզական համատեղ ելույթից հետո:











