«Սա ինձ համար երազանք է». Բրոդվեյում բեմադրվող նոր մյուզիքլում կհնչեն Բրիթնի Սփիրսի երգերը
Ամերիկացի երգչուհի Բրիթնի Սփիրսի երգերը կհնչեն Բրոդվեյում, որտեղ Once Upon A One More Time խորագրով նոր կատակերգական մյուզիքլ կբեմադրվի:
Ինչպես հայտնում է The Guardian-ը, Սփիրսը խոստովանել է, որ անչափ հուզված է այս նորությամբ:
«Սա ինձ համար երազանք է, որն իրականանալու է»,-ասել է նա:
Ընդհանուր առմամբ, շոուի ընթացքում կհնչի երգչուհու 23 երգ: Հայտնի է, որ մյուզիքլը կլրացնի այն բացը, որն առաջացել է Մայքլ Ջեքսոնի մյուզիքլի չեղարկման հետևանքով:










