Walt Disney Pictures-ը ներկայացրել է «Ալադդին» ֆիլմի նոր թրեյլերը
Walt Disney Pictures ընկերությունը ներկայացրել է «Ալադդին» ֆիլմի նոր թրեյլերը, հաղորդում է Газета-ն` հղում անելով The Hollywood reporter-ին:
Աղբյուրը նշում է, որ սա Գայ Ռիչի նոր ֆիլմի արդեն երկրոդ թրեյլերն է:
«Ալադդին» ֆիլմը պատմում է Բաղդադում ապրող աղքատ տղայի կյանքի մասին, որը երազում է արքայազն դառնալ` արքայադուստր Ժասմինի ուշադրությունը գրավելու համար: Միաժամանակ, վեզիր Ագրաբի Ջաֆարն ուզում է նվաճել աշխարհը կախարդական լամպի միջոցով, որի մեջ ապրող Ջինը կատարում է բոլոր ցանկությունները:
Նշվում է, որ ֆիլմը կինովարձույթներում կհայտնվի 2019 թ. մայիսին:
Թրեյլերը` այստեղ:










