Հրապարակվել է «Վրիժառուները. եզրափակիչ» ֆիլմի թրեյլերը՝ նոր սուպերհերոսուհու մասնակցությամբ (տեսանյութ)
Ամերիկյան Marvel ընկերությունը հրապարակել է «Վրիժառուները. եզրափակիչ» ֆիլմի նոր թրեյլերը: Տեսահոլովակը կիսով չափ բաղկացած է ֆիլմաշարի նախորդ մասերից («Երկաթե մարդը», «Կապիտան Ամերիկա» և «Անվերջության պատերազմ») վերցված հատվածներից:
Ինչպես ներկայացնում է Meduza-ն, ֆիլմի նոր մասում հայտնվում է սուպերհերոսուհի կապիտան Մարվելը: Ինչպես ակնկալվում է, նա կօգնի վրիժառուներին հաղթել Տանոս չարագործին, որը նախորդ մասում ոչնչացրել էր Տիեզերքի կեսը:
Նախորդ հրապարակված թիզերում ցուցադրել էին տիեզերքում գտնվող Երկաթե մարդուն: Ֆիլմի պրեմիերան նախատեսված է ապրիլի 26-ին:










