Եթովպիայում կործանված Boeing-ի «սև արկղերը» տեղափոխել են Ֆրանսիա
Եթովպիայում օրեր առաջ կործանված Boeing 737 Max 8 օդանավի ինքնագրիչ սարքերը վերծանելու համար տեղափոխել են Ֆրանսիա: Ինչպես փոխանցում է Associated Press-ը, այժմ դրանք ուղարկվելու են վերծանման:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ «սև արկղերն» ուղարկվում են Փարիզ: Դրանց հայտնաբերման պահին մասնագետները հայտնել էին, որ ձայնագրիչ սարքերը վնասված են:
Հիշեցնենք, որ «Եթովպիական ավիաուղիներին» պատկանող օդանավը, որն իրականացնում էր Աբու Դաբի-Նայրոբի չվերթը, կործանվել էր մարտի 10-ին՝ օդ բարձրանալուց 6 րոպե անց: Օդանավում գտնվող 157 ուղևորն ու անձնակազմի անդամը զոհվել են: Նրանք 35 երկրի քաղաքացիներ էին:
Ինքնաթիռի վթարի պատճառը դեռևս հայտնի չէ: Կատարվածից հետո ավելի քան 40 երկիր, այդ թվում և Միացյալ Նահանգները, ՀՀ-ն, դադարեցրել են Boeing-ի այդ մոդելի օդանավերի թռիչքներն ու փակել օդային սահմանը դրանց թռիչքների համար:










