Ջեքի Չանը կոչ է արել չինացի դերասաններին պայքարել աղքատության դեմ

11:32 • 14.03.19

Հայտնի դերասան Ջեքի Չանը, որը Չինաստանի Ազգային քաղաքական խորհրդատվակական խորհրդի անդամ է, խորհրդի նիստի ժամանակ ունեցած ելույթում կոչ է արել չինացի դերասաններին պայքարել աղքատության դեմ, գրում է China Daily-ն:

Դերասանի կարծիքով՝ ֆիլմարտադրության ներկայացուցիչները պետք է իրենց ունեցած ազդեցությունն օգտագործեն աղքատությունն արմատախիլ անելու համար:

Ինքը՝ Չանը, ջանքեր է գործադրում խնդիրը կանխարգելելու համար: Անցած տարվա սեպտեմբերից դեկտեմբերն ընկած ժամանակահատվածում նա հայտնիների գլխավորությամբ 29 բարեգործական խումբ է ստեղծել, որոնք աջակցել են աղքատ բնակչությանը երկրի անապահով շրջաններում:

Ջեքի Չանը կոչ է արել չինացի դերասաններին պայքարել աղքատության դեմ