ԻՊ-ի գրոհայինները կանացի հագուստով քողարկված փորձել են փախչել (տեսանյութ)

18:46 • 14.03.19

Համացանցում տեսանյութ է հրապարակվել, որում պատկերվում են «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպության գրոհայինները՝ կանացի հագուստով քողարկված: Lenta.ru-ի փոխանցմամբ՝ տեսանյութը թվիթերյան էջում հրապարակել է բելգիացի լրագրողը:

Հրապարակված կադրերում երևում են վառ դիմահարդարմամբ տղամարդիկ, որոնք կանացի երկար հագուստ (փարանջա) են կրում:

Տեսանյութի հեղինակի տվյալներով՝ ահաբեկիչները փորձել են այդպիսով հեռանալ սիրիական Բագուզ քաղաքից՝ փախչելով քուրդ զինվորականներին: Դեր Զոր նահանգում գտնվող այդ քաղաքը վերջին հենակետն է, որը վերահսկվում է ԻՊ-ի գրոհայինների կողմից:   

ԻՊ-ի ահաբեկիչների նկատմամբ գրոհն իրականացնում են «Սիրիայի ժողովրդավարական ուժեր» քրդական ընդդիմադիր զորամիավորման ներկայացուցիչները:

Տեսանյութը՝ այստեղ: