Մերձմոսկվայում հայ գործարար է սպանվել
Մերձմոսկովյան Միտիշչի շրջանում ատրճանակով զինված երկու հանցագործ կրակ են բացել տղամարդու ուղղությամբ:
Ինչպես հաղորդում է «Մոսկովսկի կոմսոմոլեց»-ը՝ մեջբերելով Mash Telegram-ալիքի հաղորդագրությունը, մարդասպաններն իրենց զոհին սպասելիս են եղել Բորիսովկա փողոցի տան մուտքի մոտ և նրան տեսնելուն պես կրակ են բացել:
Աղբյուրի հաղորդմամբ՝ մահացու վիրավորում է ստացել Ռոբերտ Թումանյանը (մեկ այլ տվյալով՝ Գևորգ Թումանյան): Նա տեղում մահացել է: Նրա մարմինը հայտնաբերվել է մուտքի մոտ կայանված երկու մեքենայի արանքում:
Հայտնի է, որ զոհվածն անհատ ձեռնարկատեր էր և զբաղվում էր առևտրով:










