Նիգերիայում դպրոցի շենքի փլուզման զոհերի թիվը կրկնապատկվել է
Նիգերիայի Լագոս քաղաքում դպրոցի շենքի փլուզման զոհերի թիվը հասել է 18-ի, մահացածների թվում է նաև դպրոցի տնօրենը, այս մասին գրում է Nation-ը:
Ավելի վաղ հաղորդվել էր 9 զոհի մասին:
Ըստ աղբյուրի՝ վիրավորների թիվը հասել է 41-ը, տուժածների մեծ մասը երեխաներ են: Հայտնի չէ, թե որքան մարդ է շարունակում մնալ փլատակների տակ:
Նախօրեին նշվել էր, որ փլուզման հետևանքով շենքի փլատակների տակ մնացել է շուրջ 100 մարդ: Դպրոցի շենքը տեղի իշխանությունների կողմից վթարային ու քանդման ենթակա էր հայտարարվել, սակայն մարդիկ հրաժարվել էին լքել շենքը:










