Պենելոպե Կրուսն ու Անտոնիո Բանդերասը՝ «Ցավ և փառք» ֆիլմի մադրիդյան պրեմիերային (լուսանկարներ)
Իսպանացի դերասանուհի Պենելոպե Կրուսն ու նրա ոչ պակաս հայտնի հայրենակից Անտոնիո Բանդերասը մասնակցել են իրենց նոր ֆիլմի («Ցավ և փառք») մադրիդյան պրեմիերային:
Ինչպես նշում է Daily Mail-ը, 44-ամյա դերասանուհին միջոցառման կարմիր գորգին շլացուցիչ տեսք է ունեցել՝ կրելով ճերմակ երկարափեշ զգեստ: Մինչդեռ նրա խաղընկերը ներկայացել է մուգ կապույտ կոստյումով:
Իսպանական կինոյի գերաստղերի մասնակցությամբ ֆիլմը պատմում է կյանքի քաոսային փուլում հայտնված ռեժիսորի մասին:
















