2002 թվականից դասալքության համար հետախուզվողը հայտնաբերվել է օդանավակայանում. ոստիկանություն
Ոստիկանության Նոյեմբերյանի բաժնի ծառայողները մարտի 14-ին՝ ժամը 21:00-ին, Կրասնոդար-Երևան չվերթի ինքնաթիռի ժամանումից հետո «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժնից ոստիկանության Նոյեմբերյանի բաժին բերման են ենթարկել 41-ամյա Գագիկ Կ.-ին, որը 2002թ. հունվարի 8-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 362 հոդվածի (դասալքությունը) 1-ին մասի մեղադրանքով:
Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ոստիկանության պաշտոնական կայքից:










