Նորզելանդական Քրայսթչերչ քաղաքում տեղի ունեցած հրաձգության զոհերի թիվը հասել է 40-ի, կան տասնյակ տուժածներ (լուսանկարներ, տեսանյութ)

11:33 • 15.03.19

Նոր Զելանդիայի վարչապետ Ջասինդա Արդերնը հայտարարել է, որ Քրայսթչերչ քաղաքում այսօր առավոտյան բացված հրաձգության հետևանքով զոհվել է 40 մարդ, հայտնում է 1 News հեռուստաալիքը:


Առնվազն 48 մարդ հրազենային վնասվածքներով գտնվում է հիվանդանոցում: Ավելի վաղ լրատվամիջոցները հայտնել էին 27 զոհի և տասնյակ վիրավորների մասին:


Ինչպես ավելի վաղ հաղորդել էր Tert.am-ը, Նոր Զելանդիայի Քրայսթչերչ քաղաքում գտնվող առնվազն երկու մզկիթում հրաձգություն է տեղի ունեցել: Մզկիթներից մեկում կրակը բացել է ծնունդով ավստրալական Գրաֆտոն քաղաքից 28-ամյա Բրենթոն Տարանտը: Հաղորդվում է, որ նա համացանցում մի քանի էջանոց «մանիֆեստ» է թողել, որում պատմել է իր մտադրությունների մասին: Մասնավորապես, նա նշել է, որ այս հրաձգությունը վրեժ է Եվրոպայում հազարավոր մահերի համար: Նա նաև իրեն ամրացված տեսախցիկով տեսանկարել է իր իրագործած ոճրագործությունը:


Նշվում է, որ նրան այժմ փնտրում են: Հարձակումներին մասնակցության համար ձերբակալվել է 4 մարդ: Ավելի վաղ նշվել էր, որ ձերբակալվածների թվում է նաև Տարանտը:


Նոր Զելանդիայի վարչապետ Ջասինդա Արդերնը հայտարարել է, որ Քրայսթչերչ քաղաքում տեղի ունեցած հարձակումը երկրի պատմության «ամենասև էջերից է»: 

 

 

 

A man who identified himself as Brenton Tarrant (pictured) live-streamed the massacre of dozens of people in Christchurch, New Zealand

A man wearing military fatigues (pictured) was arrested outside Papanui High School

Witnesses reported hearing 50 shots and police are responding to the incident at Al Noor Mosque in Christchurch on the country's South Island

Members of a family react outside the mosque following the shooting in Christchurch

Pictured: Grieving members of the public after the shootings at mosques in Christchurch, New Zealand